«Դավաճան հուդա», «մատնության գին» և «հուդայի համբույր» արտահայտություններով բացահայտվում է տխրահռչակ հուդայի կերպարը:
«14 Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. 15 «Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: 16 Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց» (Մատթեոս 26:14-16):
Հուդան ինքնակամ գնաց մատնության ճանապարհով, իսկ մատնության համար ընտրեց համբույրով ողջույնը:
Թե ինչու մեր իմաստուն ազգն արժանացավ Հուդայի առաջնորդությանը, ունի շատ պարզ պատասխան՝ այնքան ենք հեռացել ազգային-քրիստոնեական արժեքներից, որ մեզ տրվեց մեր վիճակին արժանի իշխանություն:
«4 Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց» (Եսայի 3:4):
Եթե մեկն այն կարծիքին է, որ մենք լավն ենք, ապա պետք է գոնե բացատրի, թե ինչու ենք այդ դեպքում հանդուրժում այս իշխանությանը, որն ամեն օր մեզ ավելի է մոտեցնում անդունդին:
Այնպես, որ Հուդան իր գործը շարունակելու է և ցավեցնելու է այնքան ժամանակ, մինչև՝
• ցավից արթնանան այն որակի և քանակի հայորդիներ, որոնք կարող են եղանակ փոխել, և/կամ
• մեզանից չկախված արտաքին ուժեր իրավիճակ փոխեն:
Ես վստահ եմ, որ շուտով հուդան վատ ավարտ է ունենալու և վստահ եմ, որ Հայաստան-Արցախ աշխարհը դուրս է գալու այս վիճակից ու դառնալու է ավելի ուժեղ ու բարձր բարոյական արժեքներով հայրենիք:
Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ